Գավառում տեղի ունեցածը պայմանավորված է Սահմանադրական դատարանի հարցը լուծելու մեր անվճռականությանբ և անընդունակությանբ. Արման Բաբաջանյան

16:40 • 29.04.20

Ամբողջական պատկերը հիմա չունենք, բայց ընդհանուր առմամբ ուզում եմ, որ մենք գնահատական տանք ստեղծված իրավիճակին և հանցագործության այն բարձր մակարդակին, որին ականատես ենք և որն ունի շատ հաստակ պատճառներ: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ խոսելով երեկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձության և դրա պատճառների մասին:

«Երեկ երեկոյան մինչև մենք այստեղ թեժ քննակրումների մեջ էինք․ Գավառում տեղի է ունեցել շատ տհաճ միջադեպ՝ մարդկային կորուստներով, որը հետո մանիպուլացվել է նաև ԶՄԼ-ների կողմից: Ես կարծում եմ՝ դրա մեղավորությունը կիսում ենք մենք՝ որպես խորհրդարան, քանի որ չենք կարողացել ժամ առաջ առողջացնել համարժեք քայլերով, լուծումներով դատական իշխանությունը, դատական իշխանության խայտառակ վիճակը, որի ուղիղ արդյունքն է այս իրավիճակը, հանցավորության աճը»,-ասաց նա:

«Դատական իշխանության այդ վիճակն էլ պայմանավորված է Սահմանադրական դատարանի հարցը չլուծելու մեր անվճռականությամբ և ավելի հասուն լուծումներ գտնելու անընդունակությամբ: Կուզեի, որ այս խնդրով համապատասխան միջոցներ գտնենք և ոստիկանապետ Արման Սարգսյանին հրավիրեինք Ազգային Ժողով, որպեսզի որոշ պարզաբանումներ ներկայացնի»,- դիտարկեց պատգամավորը:

Բաբաջանյանի խոսքով՝ որպես խորհդարան նրանք պետք է իրենց զորակցությունն ու աջակցությունը հայտնեն ոստիկանական ուժերին, որոնք համավարակի այս ողջ ընթացքում ծառայում են ժողովրդին և հատկապես երեկվա լարված պայմաններում շարունակել են իրենց ծառայություններն իրականացնել: