Մեծ Բրիտանիայի վարչապետը որդի է ունեցել

14:11 • 29.04.20

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի քաղաքացիական կինը՝ Քերի Սայմոնդսը, լույս աշխարհ է բերել իրենց առաջին համատեղ երեխային:

Ինչպես նշում է South China Morning Post-ը, վարչապետը որդի է ունեցել: Երեխան առողջ է և ծնվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում: Այս մասին տեղեկացրել է զույգի մամուլի խոսնակը:

Աղբյուրը նկատում է, որ այս տեղեկությունն անակնկալ էր, քանի որ 32-ամյա Սայմոնդսը պետք է ծննդաբերեր ամռան սկզբին:

«Վարչապետն ու տիկին Սայմոնդսը հուզված են հայտարարել, որ վաղ առավոտյան Լոնդոնի հիվանդանոցներից մեկում առողջ տղա երեխա են ունեցել: Մայրը և նորածինն իրենց լավ են զգում»,-ասել է խոսնակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 55-ամյա Ջոնսոնը փոքրիկի ծնվելուց հետո երեխայի խնամքի արձակուրդ կվերցնի:

Հայտնի է, որ Ջոնսոնը վերջին ամուսնությունից ունի չորս երեխա: