Բիլ Գեյթսը ճապոնական «Ծագող արևի» շքանշանով է պարգևատրվել
Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը պարգևատրվել է ճապոնական «Ծագող արևի» առաջին աստիճանի շքանշանով, հայտնում է tass.ru կայքը՝ հղում տալով Ճապոնիայի կառավարության հայտարարությանը։
Ցուցակում 57 երկրից ներառվել է ընդհանուր 117 օտարերկրացի, ինչպես նա ավելի քան 4000 ճապոնացի։
Ճապոնական «Ծագող արևի» շքանշանը ստեղծվել է 1875 թվականին․ այն ութ հիմնական աստիճան ունի։ Շքանշանը շնորհվում է գիտության, արվեստի, պատմության և մի շարք այլ ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած և ակնառու հաջողություններ գրանցած անձանց։










