Իսրայելի անկախության տոնի առիթով ստեղծվել է նախագահ Ռեուվեն Ռիվլինի թվային պատճենը (տեսանյութ)
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը սմարթֆոնների համար իր թվային պատճենն ունի, որն այս տարի ապրիլի 29-ին նշվող Իսրայելի անկախության օրվա առիթով է ստեղծվել, գրում է Israel 21c-ն։
Նախագահի թվային «պատճենը» ստանալու համար անհրաժեշտ է միայն սեփական գաջեթներում համապատասխան QR կոդը սկանավորել, որից հետո սմարթֆոնում կհայտնվի նախագահն ու կհարցնի, թե ինչպես են քաղաքացիները նշում տոնը։
Ռիվլինը կպատմի նաև, թե նա ինչպես է տոնական օրն անցկացնում, միևնույն ժամանակ կխնդրի չմոռանալ ժպտալու մասին։










