Եգիպտական Լուքսոր քաղաքում հնագետներն աղջկա մումիայով սարկոֆագ են հայտնաբերել (լուսանկարներ)
Եգիպտական Լուքսոր քաղաքում հնագետներն աղջկա մումիայով սարկոֆագ են հայտնաբերել։ Ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ դրա ներսում կողմնակի իրեր կան, գրում է CSIC-ը։
Գիտնականների ենթադրությամբ՝ սարկոֆագում մոտ մ.թ. 1600 տարի առաջ 15-16 տարեկան աղջիկ է «թաղվել», նրա հետ միասին թաղվել են թանկարժեք իրեր՝ կերամիկական, ապակե և քարե ուլունքներից, ինչպես նաև սերդոլիկից ու ամեթիստից 4 վզնոց, երկու ականջօղ, մետաղից և ոսկորներից պատրաստված մատանիներ։
Փորձագետների կարծիքով՝ արժեքավոր իրերն աղջկա օժիտի մասն են կազմել։













