Ֆրանսիայում մեկնարկել են նորագույն ատոմային սուզանավի փորձարկումները

22:33 • 29.04.20

Ֆրանսիական «Բարակուդա» դասի նոր սերնդի «Սյուֆրեն» ատոմային սուզանավն իրականացրել է առաջին հաջող փորձարկումը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին:

««Սյուֆրեն» սուզանավի առաջին փորձարկումը ծովում: Շնորհակալ եմ ողջ նպատակասլաց և նվիրված անձնակազմին, որը միավորվել է այս կարևոր քայլը իրագործելու համար: Մեր պաշտպանական միջոցների հզորացումը շարունակվում է ձեր շնորհիվ»,- գրել է նախարարը:

Ֆրանսիայի ռազմածովային շտաբի հրամանատար, ծովակալ Քրիստոֆ Պրազյուկն իր հերթին հայտնել է, որ սուզանավի փորձնական շահագործումը կշարունակվի մի քանի ամիս:

Ֆրանսիայում մեկնարկել են նորագույն ատոմային սուզանավի փորձարկումները