Ամերիկացի լրագրողն ուղիղ եթերում է հայտնվել առանց տաբատի (տեսանյութ)

20:01 • 29.04.20

Ամերիկյան ABC հեռուստաալիքի լրագրող Ուիլ Ռիվը, տանից աշխատելով, ուղիղ եթերին է միացել առանց տաբատի:

Ինչպես գրում է Fox News-ը, միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ում մեծ լսարան ունեցող «Բարի լույս, Ամերիկա» հեռուստածրագրի ժամանակ: Լրագրողը պետք է պատմեր անօդաչուների մասին, որոնք կորնավիրուսով պայմանավորված կարանտինի ընթացքում դեղամիջոցներ են առաքում:

Վերջին այնուհետև ստիպված է եղել արդարանալ և թվիթերյան գրառման մեջ նշել է, որ պատրաստվելիս էր եղել իր մարզումներին: Նա նաև ծաղրել է նրան, ովքեր տանից «զուգված զարդարված» են աշխատում: Այնուամենայնիվ, Ռիվը խոստացել է իր հաջորդ հաղորդումը վարել տաբատով: