ՆԱՍԱ-ն մտադիր է լազերային սարքավորում ուղարկել Լուսին՝ ջրի հնարավոր պաշարները գտնելու համար

22:02 • 29.04.20

ՆԱՍԱ-ն պատրաստվում է կրկին լազերային սարքավորում ուղարկել Լուսին՝ Երկրի արբանյակի մեկերեսին որոնելու ջրի հնարավոր հետքեր կամ աղբյուրներ:

Ինչպես ներկայացնում է Fox News-ը, ամերիկյան կառավարական տիեզերական գործակալությունը հայտնել է, որ աշխատում է փոքր չափսի արբանյակի մշակման ուղղությամբ, որը հայտնի է Lunar Flashlight անունով և նախատեսված է սառցաշերտեր փնտրելու համար: Նշվում է, որ սառույցի շերտերը կարող են թաքնված լինել խառնարանների հատակին, որտեղ արևի լույս երբևէ չի ընկնում:

«Թեև մենք հստակ պատկերացում ունենք, որ  Լուսնի ամենացուրտ ու մութ խառնարաններում սառույց կա, նախկինում իրակնացված ուսումնասիրությունները հակասական պատկեր են ցույց տվել: Եվ եթե մենք ուզում ենք տիեզերագնացների ուղարկել Լուսին, որոնք պետք է գտնեն այդ սառույցն ու ըմպեն այն, մենք պետք է վստահ լինենք, որ այն գոյություն ունի»,- ասել է ՆԱՍԱ-ի հետազոտական առաքելության ղեկավար Բարբարա Քոհենը:

ՆԱՍԱ-ն մտադիր է լազերային սարքավորում ուղարկել Լուսին՝ ջրի հնարավոր պաշարները գտնելու համար