Գեղարքունիքի մարզպետի ճեպազրույցը՝ Գավառում հնչած կրակոցների վերաբերյալ (տեսանյութ)

18:36 • 29.04.20

Գեղարքունիքի մարզպետը լրագրողների հետ զրույցում անդրադառնում է Գավառում հնչած կրակոցների միջադեպին։

Հիշեցնենք, որ Գավառում երեկ կրակոցներ են հնչել, մահացել է 2 մարդ։ Tert.am-ի տեղեկություններով՝ հնչած կրակոցներից հետո սպանված «Նորատուսցի Արջ» մականունով հայտնի անձի եղբայրը հարձակում է կատարել հիվանդանոցի վրա։ Նա մի խումբ անձանց հետ ձողերով ու այլ իրերով զինված մուտք է գործել հիվանդանոց, ըստ նախնական տեղեկությունների, երկու վիրավորի պարանոցը կտրել է, վնասվածք է ստացել մեկ անձ ևս, որը ոչ մի կողմի ներկայացուցիչ չէ: