Twitter-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել

05:41 • 29.04.20

Twitter-ի օգտատերերը հայտնել են սոցիալական կայքի աշխատանքի խափանման մասին: Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հրապարակելով Downdetector ծառայության տվյալները:

Նշվում է, որ օգտատերերի 73 տոկոսը դժգոհել է կայքի ընդհանուր աշխատանքից: 14 տոկոսը խնդիրների հետ են բախվել iPhone և iPad համակարգերից կայք մուտք գործելիս, 12 տոկոսը` Android:

Խափանումների մասին հաղորդագրություններ են ստացվել հատկապես ԱՄՆ-ից և Ճապոնիայից: 


 

Twitter-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել