Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 218 000-ը

10:15 • 29.04.20

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 218 010-ի, ինչի մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:

Նշվում է, որ վարակի հետևանքով ախտահարվածների թիվը հասել է 3 138 951-ի, մինչդեռ ապաքինվածները 956 073-ն են:

Ներկայում վարակման ակտիվ փուլում է գտնվում 1 964 868 մարդ:

Նշվում է, որ կորոնավիրուսի զոհերի և վարակակիրների թվով աշխարհում առաջատար է ԱՄՆ-ն, որտեղ գրանցվել է վարակման 1 035 765 դեպք, որից 59 266-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսից առավել շատ տուժած երկրների առաջին տասնյակում են ներառվել Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը:

Եվրոպայում վարակակիրների թվով առաջատարն Իսպանիան է՝ ախտահարման 232 128 դեպք, մինչդեռ զոհերի թվով առաջին տեղում Իտալիան է՝ 27 359 մահվան դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: