Հարավային Կորեայում բռնկված հրդեհի հետևանքով 38 մարդ է մահացել, ևս 9-ը տուժել են

03:49 • 30.04.20

Նվազագույնը 38 բանվոր մահացել է, ևս 10֊ը վնասվածքներ են ստացել Սեուլից քիչ հեռու գտնվող պահեստի շինհրապարակում բռնկված հրդեհի հետևանքով։

Այս մասին հայտնում է Interfax.ru-ն՝ հղում տալով Հարավային Կորեայի հրշեջ ծառայությանը։

Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է չորեքշաբթի Իչհոնում գտնվող 4 հարկանի շինությունում։ Այն հաջողվել է մարել միայն երեկոյան։

Տուժածներից 8֊ը ծանր վիճակում են։