ՆԱՏՕ-ի ուղղաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից Հոնիական ծովում. ԶԼՄ-ներ
Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերին պատկանող ուղղաթիռն անհետացել է ռադարների էկրաններից:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Open TV հեռուստաալիքին, դա տեղի է ունեցել Հոնիական ծովում գտնվող հունական Կեֆալոնիա կղզու մոտակայքում:
Աղբյուրի տվյալներով՝ ուղղաթիռում, որն անհետացել է ռադարների տեսադաշտից, 3-6 մարդ է գտնվել: Սկսվել են որոնողափրկարարական գործողությունները:










