Հունաստանի ափերի մոտ հայտնաբերվել է ՆԱՏՕ-ի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերից մեկի դին

05:33 • 30.04.20

ՆԱՏՕ-ի ուղղաթիռի անհետացումից հետո Հունաստանի ափամերձ հատվածում հայտնաբերվել է դրա կործանման հետևանքով զոհերից մեկի դին: Այս մասին, Известия-ի հաղորդմամբ, հայտնում է Militaire պարբերականը: 

Կործանման փաստը հաստատվել է Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունում:

Ինչպես գերատեսչությունը հայտնել է թվիթերյան էջում՝ ուղղաթիռի հետ կապն ընդհատվել է չորեքշաբթի Հունաստանի ափերի մոտ դաշնակիցների մասնակցությամբ ուսումնական վարժանքների ընթացքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերին պատկանող ուղղաթիռն անհետացել է ռադարների էկրաններից:Դա տեղի է ունեցել Հոնիական ծովում գտնվող հունական Կեֆալոնիա կղզու մոտակայքում:

Աղբյուրի տվյալներով՝ ուղղաթիռում, որն անհետացել է ռադարների տեսադաշտից, 3-6 մարդ է գտնվել: Սկսվել են որոնողափրկարարական գործողությունները: