Մահացել է «քաոսի տեսության» հեղինակներից մեկը՝ Ռոբերտ Մեյը

11:11 • 30.04.20

84 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայում աշխատող ավստրալացի գիտնական, «քաոսի մաթեմատիկական տեսության» հիմնադիրներից Ռոբերտ Մեյը: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Մեյնը Օքսֆորդի, Փրինսթոնի և Սիդնեյի համալսարանների, ինչպես նաև Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսոր էր, 2001-2017 թվականներին՝ բրիտանական լորդերի պալատի անդամ: 1996 թվականին ասպետի կոչում է ստացել գիտության ոլորտում ունեցած վաստակի համար: Մեյի գիտական հետաքրքրությունների մեջ էին մտնում կենսաբանությունը, էկոլոգիան, մաթեմատիկան, ֆիզիկան, համաճարակաբանությունը, քաղաքագիտությունն ու փիլիսոփայությունը:

Մեյն իր կարիերան սկսել է որպես ֆիզիկոս-տեսաբան, այնուհետև աշխատել է էկոհամակարգերի կայունության խնդիրների ոլորտում` ամերիկացի ֆիզիկոս՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Յուջին Վիգների հետ ձևակերպելով կայունության թեորեմը:

Մեյի՝ էկոլոգիայի ոլորտում համեմատաբար պարզ հավասարումների միջոցով կատարած աշխատանքները, որոնք նվիրված են անկանխատեսելի բնական գործընթացների մոդելավորմանը, «քաոսի տեսության»  հիմքերից են: Դրա միջոցով նկարագրվում է բարդ համակարգերի վարքագծերը, որոնց փոփոխությունները պատահական են թվում, սական ենթարկվում են որոշակի օրենքների: Նման համակարգերը կարող են շատ զգայուն լինել սկզբնական պայմանների նկատմամբ և շատ քիչ ազդեցություն կրել արտաքին աշխարհից: Այն հայտնի է «թիթեռնիկի էֆեկտ» անվամբ:

 

Մահացել է «քաոսի տեսության» հեղինակներից մեկը՝ Ռոբերտ Մեյը