Toyota-ն սկսել է Corolla-ի հիմքի վրա կառուցված նոր քրոսովերի ճանապարհային փորձարկումները
Ճապոնական Toyota ավտոընկերությունը սկսել է Corolla-ի հիմքի վրա կառուցված նոր ամենագնացի ճանապարհային փորձարկումները: Այս մասին տեղեկացնում է motor.ru կայքը:
Լրտեսներին հաջողվել է լուսանկարել մեքենան և տեղեկություններ պարզել ապագա քրոսովերի մասին:
Մոդելը կրում է ներգործարանային 740B կոդը, վաճառքի կհանվի Corolla Cross անվամբ:
Ճապոնական արտադրողի շարքում այս մեքենան տեղ կգրավի Yaris Cross-ների և RAV4-երի միջև: Հրապարակված միակ լուսանկարից մեքենայի դիզայնի վերաբերյալ անհնար է եզրակացություններ անել:
Քրոսովերի հիմքում ընկած է TNGA-C մոդուլային հարթակի վերափոխված տարբերակներից մեկը, որը հիմք է հանդիսանում նաև Toyota C-HR մոդելի համար:
Շարժիչային գամման ամենագնացը կկիսի Corolla-ի հետ: Սպասվում է, որ այն կունենա 1,8 և 2,0 լիտր ծավալով շարժիչներ` համապատասխանաբար 139 և 169 ձիաուժ հզորությամբ: Առաջին շարժիչի հետ կապված կլինի միայն վարիատորը, իսկ երկրորդը դրանից բացի կունենա նաև 6-աստիճան մեխանիկական փոխանցման տուփ:
Նախնական տվյալներով՝ նոր մեքենան կներկայացվի 2021 թվականին և կվաճառվի Հնդկաստանի, Թաիլանդի և Բրազիլիայի շուկաներում:










