Երկիրը հաղթահարել է նոր տեսակի կորոնավիրուսի պիկը. Թուրքիայի առողջապահության նախարար. РИА Новости

03:30 • 30.04.20

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ երկիրը հաղթահարել է նոր տեսակի կորոնավիրուսի պիկը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Քոջայի խոսքով՝ Թուրքիայում վիրուսից բուժված անձանց թիվը արդեն կրկնակի գերազանցել է վարակվածների թվին: Նա հաղորդել է, որ երկրում վիրուսից մահացածների թիվը ամենափոքրն է Եվրոպայում: Եթե կարանտինի միջոցառումները երկարաձգվեն մինչև մայիսի վերջ, ապա Covid-19-ից վարակումների նոր աճ պետք է չլինի:

Նախարարը նաև նշել է, որ Ստամբուլում ապրում է վարակվածների 60 տոկոսը, և թուրքական իշխանությունների շնորհիվ է, որ վարակի տարածումը հաջողվել է զսպել մեգապոլիսում: