ԱՄՆ իշխանությունները նախատեսում են կորոնավիրուսի պատվաստանյութի 100 միլիոն չափաքանակ ստանալ այս տարվա ավարտին. Bloomberg

02:49 • 30.04.20

Ամերիկյան իշխանությունները մտադիր է նախագիծ մշակել, որի շրջանակում հնարավոր կլինի արագացված տեմպերով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Bloomberg-ն՝ հղում տալով իր աղբյուրներին:

Պարբերականի փոխանցմամբ՝ նախագծի շրջանակում պատվաստանյութի ստեղծմանն ուղղված ջանքերը կարող է միավորեն մասնավոր դեղագործական ընկերությունները, պետական և ռազմական գործակալությունները: Ընդ որում՝ մասնագետները, որոնք աշխատանքներ են իրականացնելու նոր պատվաստանյութի ուղղությամբ, հասանելություն կունենան պետական ռեսուրսներին: Ամենահաջող տարբերակները կփորձարկվեն կենդաների վրա, և հաջողության դեպքում գիտնականներին թույլ կտան կլինիկական փորձարկումներ իրականացնել նաև մարդկանց վրա, որոնք նախապես կտան իրենց համաձայնությունը:

ТАСС-ը հայտնում է, որ լրատվամիջոցի աղբյուրները պնդում են, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչախումբը հույս ունի ընթացիկ տարվա ավարտին պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին ստանալ:

Նշենք, որ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 1 028 217 դեպք, մահացել է 60 207-ը: