Գիտնականները կորոնավիրուսի վտանգավոր մուտացիա են հայտնաբերել. РИА Новости
Ամերիկացի և բրիտանացի գիտնականները նոր տեսակի կորոնավիրուսի մի քանի մուտացիաներ են բացահայտել, որոնցից մեկը կարող է վիրուսն առավել կայուն դարձնել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ասվում է biorxiv գիտական պորտալում հրապարակված փաստաթղթում:
Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել Spike D614G մուտացիային, որը տարածվել է Եվրոպայում: Առաջին անգամ այն հայտնաբերվել է Գերմանիայում:
Տեսություններից մեկի համաձայն՝ այդ մուտացիան ազդում է վիրուսի այն հատվածի վրա, որը ճանաչում է իմունային համակարգը, և որի վրա մասնագետները կենտրոնանում են պատվաստանյութ ստեղծելիս: Ենթադրվում է, որ D614G-ը հիվանդներին խոցելի է դարձնում նոր վարակման համար:
Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 250 մարդ, վարակվել՝ ավելի քան 3.7 մլն-ը:










