Հիպնոսացնող պատկեր. ՆԱՍԱ-ն հրապարակել է Մերկուրիի գունային քարտեզը (տեսանյութ)

13:54 • 07.05.20

Միացյալ Նահանգների օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, Instagram սոցկայքի պաշտոնական էջում տեսանյութի տեսքով հրապարակել է Մերկուրի մոլորակի գունավոր քարտեզը։

Հրապարակմանը կից կատարված գրառման մեջ մասնագետները նշել են, որ հիպնոտիկ տեսանյութը ստեղծվել է MESSENGER տիեզերական արբանյակի լայնանկյուն տեսախցիկով ստացված հազարավոր պատկերների համադրության շնորհիվ:

Նշվում է, որ տեսանյութում պատկերված վառ գույները կապված են որոշակի հեռավորության վրա մակերևույթից արտացոլվող արևային էներգիայի ալիքների քանակի հետ։

Տեսանյութն` այստեղ:

 

Հիպնոսացնող պատկեր. ՆԱՍԱ-ն հրապարակել է Մերկուրիի գունային քարտեզը (տեսանյութ)