Տաթևիկ Ռևազյանի հասցեին վիրավորական գրառում կատարած Արտյոմ Խաչատրյանը ոստիկանությունում բացատրություն է տվել
Դատախազությունը Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հասցեին օգտատեր Արտյոմ Խաչատրյանի գրառումն ուսումնասիրելու և հետագա ընթացքի համար ուղարկել էր ոստիկանություն։
Tert.am֊ը ոստիկանությունից հարցրեց,թե ինչ ընթացք է տրվել։ «Ձեր նշած անձը բերվել է ոստիկանություն նախապատրաստվող նյութերի շրջանակում, բացատրություն է ներկայացրել և գնացել»,-հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ Արտյոմ Խաչատրյանը վիրավորական գրառում էր արել Ռևազյանի հասցեին, որին անդրադարձել էր նաև ՄԻՊ-ը:










