Պակիստանում ավիաաղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի

05:18 • 23.05.20

Ուրբաթ Չակիստանի Կարաչի քաղաքում Airbus A320 ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի: Այս մասին շաբաթ հայտարարել է Doon թերթը՝ հղում տալով տեղի իշխանությունների հաղորդած տվյալներին:

Հիշեցնենք, որ «Պակիստանի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը ներքին չվերթ էր իրականացնում՝ Լահորից դեպի Կարաչի: Geo TV-ի տվյալներով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կարաչիի օդանավակայանի մոտակայքում՝ վայրէջքից մեկ րոպե առաջ:

Ականատեսների տեսանյութերից դատելով՝ ինքնաթիռն ընկել է բնակելի շրջանի մոտակայքում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնաթիռը «Ջինա» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելու երեք ձախողված փորձ է իրականացրել, սակայն չորրորդ փորձի ժամանակ ընկել է օդանավակայանի մոտակայքում։

Նշվում է, որ օդաչուն ավիադիսպետչերին նախքան կործանումը հայտնել է, որ ինքնաթիռի շարժիչները շարքից դուրս են եկել։

Կարաչիի քաղաքապետը հայտնել է, որ վթարի հետևանքով օդանավում գտնվող բոլոր մարդիկ՝ 99 ուղևոր և անձնակազմի 8 անդամ, զոհվել են: Սակայն apnews.com-ը հայտնում էր ողջ մնացածների մասին: