Եթե Կապանում խաղաղ բնակչության վրա ուժ կիրառվեց, սա ձեր խղճի վրա է ծանրանալու, հարգելի՛ իշխանություն. Աննա Կոստանյան

22:50 • 24.05.20

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կապան ոստիկանական ուժեր տանելու մասին տեղեկություններին, որտեղ այժմ խաղաղ բողոքի ակցիա է անցկացվում:

«Եթե Կապանում խաղաղ բնակչության վրա ուժ կիրառվեց, սա ձեր խղճի վրա է ծանրանալու, հարգելի՛ իշխանություն։ 

Եթե երկու երիտասարդներին խոշտանգելու տեղեկությունները ճիշտ են և իրականացնողները պատասխանատվության չենթարկվեն, ապա Հայաստանում բռնարարքների նոր սկիզբ է դրվել։»,- գրել է նա: