Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում Արաբկիրում. Երևանի քաղաքապետարան (լուսանկար)

14:56 • 24.05.20

ՀամաձայնԵրևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի գրառման՝ Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվում են կրպակներ, որոնք պատնեշել են պուրակը:

«Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում Արաբկիրում

Այս անգամ ապամոնտաժվում են մոտ երեսուն կրպակներ Կոմիտաս 49/9 հասցեի երբեմնի պուրակը պատնեշած և մայթից ու պողոտայից բաժանած հատվածից։ Տնտեսվարողը ինքն է կատարում դրանց ապամոնտաժումը, քանի որ պայմանագրային ժամկետը ավարտվել է։

Պուրակը նորովի է ներկայանալու Արաբկիրին և Երևանին..»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: