Կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհում տեղի են ունենում արմատական փոփոխություններ, որոնց ՀՀ իշխանությունը ոչ միայն չի կարող հարմարվել, այլ նույնիսկ չի գիտակցում դրանց գոյությունը. Անի Հովհաննիսյան
Կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհում տեղի են ունենում արմատական փոփոխություններ՝ կարող են փոխվել մեր պատկերացրած սոցիալականացման ձևերը, աշխատանքային մոդելը, առևտրաշրջանառության եղանակները, մի խոսքով, ամեն ինչ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը:
«Հումորը հումորով, բայց շատ լուրջ ու վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել: Կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհում տեղի են ունենում արմատական փոփոխություններ՝ կարող են փոխվել մեր պատկերացրած սոցիալականացման ձևերը, աշխատանքային մոդելը, առևտրաշրջանառության եղանակները, մի խոսքով, ամեն ինչ:
Եթե կորոնավիրուսի տարածումը շարունակվի մի տարի և ավել, իսկ ինչքան ուսումնասիրում եմ և հետևում բազմաթիվ մասնագետների կարծիքներին, հենց այդպես էլ լինելու է, ապա որոշ պետություններ ուղղակի կանգնելու են լինել-չլինել հարցի առջև: Ցավոք, Հայաստանի ներկայիս իշխանությունը ոչ միայն չի կարող այդ գլոբալ փոփոխություններին հարմարվել, մարտահրավերները հաղթահարել, այլ նույնիսկ չի գիտակցում դրանց գոյությունն ու առավել ևս բովանդակությունը:
Վիճակն իրոք լուրջ է, մենք կարող ենք ամեն օր ծիծաղել Նիկոլ Փաշինյանի, Արսեն Թորոսյանի և այլոց իրոք ծիծաղելի և անհեթեթ հայտարարությունների ու «մտքի գոհարների» վրա, բայց պետք է հասկանանք, որ այս տեմպերով հեռու չէ այն օրը, որ կկանգնենք պետություն չունենալու խնդրի առջև...»,- գրել է նա:










