Երկրաշարժ է գրանցվել ռուս-վրացական սահմանի մոտակայքում

23:43 • 24.05.20

Այսօր երկրաշարժ է գրանցվել վրաց-ռուսական սահմանի մոտակայքում: Երկրաշարժի հզորությունը կազմել է 3.9 մագնիտուդ:

Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն՝ հղում անելով Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքին, ստորգետնյա ցնցումները գրանցվել են 16:33-ի սահմանում Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Ինգուշեթիայի Հանրապետության տարածքում՝ վրաց-ռուսական սահմանից 7 կմ հեռավորությամբ:

Էպիկենտրոնը գտնվել է 16 կմ խորությամբ: Ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: