Իտալիայում կորոնավիրոսով վարակված ավելի քան 140 000 մարդ ապաքինվել է և մահացության 24-ժամյա ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրվել

23:50 • 24.05.20

Իտալիայում «Քովիդ-19»-ի համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 229 858 մարդ, որոնցից 140 479-ն ապաքինվել են: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը:

Գերատեսչության տվյալներով՝ վերջին մեկ օրում ապենինյան երկրում ապաքինվել է 1639 հիվանդ: Միևնույն ժամանակ նշվում է, որ մահացության 24-ժամյա ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել՝ 50 նոր դեպք:

Նվազել է նաև մեկ օրում վարակման նոր դեպքերի թիվը. 531 նոր դեպք է արձանագրվել երկրի տարածքում:

Օրեր առաջ Իտալիայի վարչապետը հայտարարել էր, որ երկրի սահմանները հունիսի 3-ից կբացվեն ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար: