Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ)  

21:27 • 24.05.20

Սյունիքի մարզի Կապան քաղաքում բողոքի ակցիան շարունակվում է։ Դեպի Սյունիք տանող ճանապարհին Tert.am-ի թղթակիցը ֆիքսել է,որ Ոստիկանության զորքերը տեղաշարժվում են Կապան։

Նշենք,որ բողոքի ակցիայի առիթ է դարձել այն,որ Սյունիքի չորս քաղաքացի բերման է ենթարկվել Կապանի բաժին,այնուհետև նրանք հայտնել են, որ Ոստիկանությունում բռնության են ենթարկվել։ Կապանում քաղաքացիները շարունակում են փողոցում պահանջել ազատ արձակել քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներին։