Ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, իսկ որպես արձագանք՝ զորք է ուղարկվում դրա դեմ բողոքողների դեմ. հանցավոր ռեժիմը էլ ուրիշ ո՞նց է լինում. Ռուբեն Մելիքյան

22:41 • 24.05.20

Ինչպե՞ս է հնարավոր տեսնել կոնկրետ փաստացի ապացույցներ, որ ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, ու որպես արձագանք՝ զորք ուղարկել դրա դեմ բողոքողներին «ողջունելու» համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Կապան ոստիկանական զորքեր ուղարկելու վերաբերյալ տեղեկությանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Գլխումս չի տեղավորվում՝ ինչպես է հնարավոր տեսնել կոնկրետ փաստացի ապացույցներ, որ ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, ու որպես արձագանք՝ զորք ուղարկել դրա դեմ բողոքողներին «ողջունելու» համար։

Հիմա արդեն պետք է այդ մարդկանց հետ առնչված բոլոր ոստիկանները միմյանցից մեկուսացված ու հարցաքննված լինեին (որ չհասցնեն պայմանավորվել)։  Դրա փոխարեն մարդկանց դեմ ավտոբուսներով զորք են ուղարկում Երևանից։«Հանցավոր ռեժիմը» էլ ուրիշ ո՞նց է լինում։ Պոզով-պոչո՞վ»։