Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8599 նոր դեպք
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8599 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Վարակման նոր դեպքեր ամենաշատը գրանցվել է Մոսկվայում` 2516, Մոսկվայի մարզում գրանցվել է 862, Սանկտ Պետերբուրգում` 384, Նիժնի Նովգորոդի մարզում` 221, Ռոստովի մարզում` 152 դեպք:
Օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 153 մարդ:
Այսպիսով, համավարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 344 481 մարդ, ավելի քան 113 000-ը առողջացել է, 3541-ը` մահացել:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 418 495 է, մահացել է 344 206 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










