Համացանցում է հայտնվել Լիբիայից «Վագների խմբի» վարձկաններին տարհանելու տեսանյութը
ՄԱԿ-ում Լիբիայի մշտական ներկայացուցիչ Թահեր ալ-Սոնին իր թվիթերյան օգտահաշվում տեսանյութ է հրապարակել, որում երևում է Տրիպոլիից հարավ-արևելք գտնվող Բենի Ուալիդ քաղաքի մոտակայքում օդանավակայանից օտարերկրյա վարձկանների տարհանումը:
Դիվանագետի խոսքով՝ տարհանվող վարձկանները կռվում էին ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիական ազգային բանակի կողմից և հանդիսանում են «Վագների խմբի» անդամներ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Հաֆթարի բանակի կողմից կռվել են «Վագների խմբի» 800-ից 1200 մարտիկներ:
«Վագների խումբը» ոչ պաշտոնական ռազմական խմբավորում է, որը ԶԼՄ-ներում հաճախ հիշատակվում է որպես ռուսական ռազմական մասնավոր կազմակերպություն:
Տեսանյութն` այստեղ:










