Հանրայինի լուրերը կհեռարձակվեն դիմակով. «Առաջին ալիք»-ում կորոնավիրուսի վարակման դեպք է գրանցվել

18:58 • 25.05.20

Հանրային հեռուստաընկերությունում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք։ Այս մասին այսօր «Լուրերի» թողարկման մեկնարկին հայտնեց հեռուսամեկնաբան Հայկ Նավասարդյանը, որը թողարկումը վարում էր բժշկական պաշտպանիչ դիմակով։

«Չնայած կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումներին, ցավոք, «Առաջին ալիք»-ում ևս արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք։ Ուստի, մեր և մեր գործընկերների առողջությանը հետևելով այսօրվանից եթերում կլինենք պաշտպանիչ դիմակով»,- նշեց նա։