Նմանատիպ հարց չի քննարկվել. ԿԳՄՍ փոխնախախար Գրիշա Թամրազյանը՝ իր հրաժարականի հարցի մասին

22:21 • 25.05.20

Նմանատիպ հարց չի քննարկվել: Այս մասին ԱԺ-ում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի և ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի քննարկումից հետո լրագրողների հետ զույցում ասաց Թամրազյանը՝ անդրադառնալով հարցին՝ իր հրաժարականի հարցը քննարկվե՞լ է:

Նա նշեց, թե նման հանդիպումներն արդյունավետ են, հարցին էլ՝ խնդիրներ չկա՞ն, Թամրազյանն արձագանքեց. «Ինձ հարցեր են ուղղել, ես սիրով այդ հարցերին պատասխանել եմ»:

Ինչ վերաբերում է հովանավորչությանը՝ Թամրազյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարը հայտարարություն է տարածել, և հարցը գտնվում է իրավական դաշտում:

Հիշեցնենք՝ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը իր հրաժարականի դիմումի հիմնավորման մեջ նշել էր, թե պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ արտագրություններ ու թարգմանություններ, և որ ռեկտորը համապատասխան կապերի ու հովանավորչության միջոցով շարունակում է պաշտոնավարել։