Թրամփը պատմել է` ում օգնությամբ է սոցկայքերում գրառումներ կատարում

10:42 • 25.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միշտ չէ, որ անձամբ է անում իր թվիթերյան  և  ֆեյսբուքյան  գրառումները. երբեմն նա տեքստը թելադրում է իր օգնականին: Թրամփն այս մասին պատմել է լրագրող Շերիլ Աթկիսոնին տված հարցազրույցում։

«Երկու տարբերակով էլ անում եմ։ Երբեմն ինքս եմ գրում, օրինակ՝ գիշերը կամ վաղ առավոտյան: Օրվա ընթացքում ես շատ զբաղված եմ, ուստի՝ թելադրում եմ, և դա հրապարակում են»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ այդ խնդիրը «գերազանց է կատարում Դենը» (Դենիել Սկավինոն՝ Թրամփի օգնականը, որը պատասխանատու է սոցիալական ցանցերում հաղորդակցվելու համար):

Ընդ որում՝ ԱՄՆ ղեկավարն ընդգծել է, որ հրապարակումից առաջ իր հաղորդագրությունների բովանդակությունը ոչ ոք չի ստուգում:

Հիշեցնենք, որ Թրամփը տարբեր թեմաներով ակտիվորեն գրառումներ է կատարում Twitter-ում և Facebook-ում։ Ներկայում նա Twitter-ում ունի ավելի քան 80 միլիոն հետևորդ և ավելի քան 29 միլիոնը՝ Facebook-ում: