Մոսկվայի կենդանաբանական այգում սատկել է ալիգատորը, որը, ըստ լուրերի, պատկանել է Ադոլֆ Հիտլերին (լուսանկարներ)

14:41 • 25.05.20

Մոսկվայի կենդանաբանական այգում սատկել է ալիգատորը, որն, ըստ լուրերի, պատկանել է Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերին, գրում է BBC-ն։

Կոկորդիլոսը ծնվել է Միսիսիպի նահանգում՝ 1936 թվականին, որից հետո նրան որսացել և Բեռլինի կենդանաբանական այգի էին տեղափոխել։ Կենդանին Երկրորդ համաշխարհայինի տարիներին կարողացել էր փախչել ռմբակոծության ենթարկված կենդանաբանական այգուց։

Երկկենցաղը բրիտանացի զինվորների կողմից հայտնաբերվել է Բեռլինում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և հանձնվել Կարմիր բանակին:

Սատուրն անունով ալիգատորը խորհրդային մայրաքաղաք է տեղափոխվել և 1946 թվականից ապրել է Մոսկվայի կենդանաբանական այգում:

Խոսակցություններ են շրջանառվել, որ ալիգատորը պատկանել է Ադոլֆ Հիտլերին, սական դրանք չեն հաստատվել։

Սատուրնը Մոսկվայի կենդանաբանական այգու ամենաերկարակյաց կենդանին է։

Hitler's alligator' dies in Moscow Zoo after British troops found ...Berlin WW2 bombing survivor Saturn the alligator dies in Moscow ...Alligator said to have belonged to Adolf Hitler dies aged 84 at ...