Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք

11:04 • 25.05.20

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք, 101 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանում կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Համավարակի ամբողջ ընթացքում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4122 դեպք, վարակվածներից 2607-ը բուժվել է, 49-ը՝ մահացել, 1466 մարդ շարունակում է բուժումը: Վարակվածներից 47-ի վիճակը ծանր է:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 502 745 է, մահացել է 346 762 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: