Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452, մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 7113 է, մահվան դեպքերինը՝ 126

10:57 • 25.05.20

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 6քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 7113 է, մահացածների թիվը՝ 87:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 87 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3145, փաստացի բուժվողներինը՝ 3842: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 51594 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված ևս 6 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 25-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 39 է: 

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսի հետևանքով մահացած  պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: 

«Նշենք, որ այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում: