Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք

11:57 • 25.05.20

Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 731-ի: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Օրվա ընթացքում կորոնավիրուսից առողջացել է 4 մարդ, առողջացածների թիվը հասել է 526-ի:

Վրաստանի կարանտինային գոտիներում է գտնվում 3076 մարդ, ևս 300-ը գտնվում է հսկողության տակ՝ հիվանդանոցներում:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հետևանքով գրանցվել է մահվան 12 դեպք:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 513 369 է, մահացել է 346 868 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: