Սևանի տարածաշրջանի կողմից Դիլիջանի թունելը սնուցող էլէկտրական լարերի վթար է տեղի ունեցել, թունելը կիսով չափ լուսավորված չէ․ ՏԿԵՆ-ը վարորդներին հորդորում է զգոն լինել

16:25 • 25.05.20

ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին տեղի է ունեցել Դիլիջանի թունելը սնուցող էլէկտրական լարերի վթար Սևանի տարածաշրջանի կողմից, որի պատճառով թունելը կիսով չափ լուսավորված չէ։

Հարգելի´ վարորդներ, թույլ լուսավորության պայմաններում հորդորում ենք լինել զգոն և երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները: