107-ամյա իրանցի կինը բուժվել է կորոնավիրուսից

11:26 • 25.05.20

Իրանում կորոնավիրուսով վարակված 107-ամյա կին է ապաքինվել: Այս մասին տեղեկացնում է middleeastmonitor.com կայքը` հղում տալով իրանական Fars գործակալությանը:

Սալթանաթ Աքբարի անունով կինը հոսպիտալացվել էր Արաք քաղաքի Խանսարի հիվանդանոցում: Որոշ ժամանակ մեկուսացման մեջ գտնվելուց հետո կինը դուրս է գրվել:

Աղբյուրը գրում է, որ կինը կորոնավիրուսը հաղթահարել է բժիշկների և բուժքույրերի աշխատանքի շնորհիվ:

Իրանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 135 701 դեպք, մահացել է 7417 մարդ: