Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 300 նոր դեպք է գրանցվել՝ նվազագույն ցուցանիշը մարտից ի վեր

23:02 • 25.05.20

Իտալիայում համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսով վրակվածների թիվը հասել է 230 158-ի: Այս մասինհայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալները:

Վերջին մեկ օրում Իտալիայում վարակման 300 նոր դեպք է արձանագրվել, որը նվազագույն ցուցանիշն է մարտից ի վեր: Մարտի 8-ից ի վեր Իտալիայի ողջ տարածքում կարանտինային միջոցառումներ էին սահմանվել:

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվն ավելացել է 92-ով՝ հասնելով 32 877-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 55 300 մարդ: