Լուկաշենկոն մտադիր է Չինաստանի ղեկավարի հետ քննարկել համատեղ հրթիռաշինության հարցը (տեսանյութ)

14:53 • 25.05.20

Բելառուսի  նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ծրագրում է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ քննարկել համատեղ հրթիռաշինության հեռանկարը:

«Ես Սի Ցզինպինի հետ պատրաստ եմ բանակցելու այս թեմայով:  Չեմ կարծում, թե դա մեծ խնդիր կլինի»,-հայտարարել է Լուկաշենկոն ОНТ հեռուստաընկերության պատրաստած սյուժեում:

Այսպես նա արձագանքել է Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ռոման Գոլովչենկոյի այն դիտողությանը, որ «չինացի ընկերները, երբ սկսեցին հասկանալ, որ մեզ մոտ հրթիռաշինության ոլորտում ինչ-որ բան ստացվում է, և մենք նվազեցնում ենք մեր կախվածության մակարդակն իրենցից, այդ թվում՝ տարրերի գնման հարցում, սկսել են արևելյան խորամանկություններ անել»:

Լուկաշենկոն հայտարարել է, որ հասկանում է չինական կողմին, «նրանք էլ են գործարար»: