«Մի հատ Դուք Ձեր չափի մեջ մնացեք․․․ Տո դու ով ես, որ ինձ ընդհատես»․ վիճաբանություն՝ Գևորգ Պետրոսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի միջև
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին քննարկվում էր Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ ԲՀԿ-ական պատագամավորների նախագիծը, որով առաջարկվում է վիրավորանքի, արժանապատվությունը նսեմացնելու գործերը քննել ավելի սեղմ ժամկետներում:
Նախագծի քննարկմանը ներկա ԲԴԽ դատավոր-անդամ Անի Մխիթարյանն ասաց, որ խնդրին ոչ թե դեկլարատիվ բնույթ պիտի տան, այլ պետք է կարողանան լուծում տալ, որը կյանքում հնարավոր լինի իրագործել: Նախագծի համահեղինակ, ԲՀԿ-ական ապատգամավոր Գևորգ Պետրոսյանն արձագանքեց, որ դատավորը չպետք է նման հայտարություն աներ: «Էդ, որ ասում եք՝ դեկլարատիվ, էդ ո՞վ է թույլ տվել դատավորներին, որ կանգնեն ու պատգամավորների առաջարկները, օրինագծերը դեկլարատիվ կամ ոչ դեկլարատիվ որակեն:
Բա էն ժամանակ, երբ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն էր ընդունվում, խի՞ Ձեր կարծիքը չէիք հայտնում: Էս ո՞վ է գրել Վճռաբեկ դատարանի նախագահի անունից»,-ասաց նա:
Գևորգ Պետրոսյանը մեջբերեց օրենսգրքից հատվածներ՝ դրանք հեքիաթ որակելով: ««Այս ամենն ավելի քան վկայում է այն մասին, որ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառած վնասի հատուցման գործերը չեն կարող համարվել իրենցից ապացուցողական բարդություն չներկայացնող դատական գործեր…»: Էս ի՞նչ հեքիաթ է գրված: Մարդու արժանապատվությունը անխախտելի է, առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի»,-ասաց նա:
Գևորգ Պետրոսյանը հորդերեց չշեղվել խնդրից: Բանավեճին միջամտեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, ուղիղ հեռարձակման ժամանակ լսելի չէր, թե կոնկերտ ինչ ասաց, բայց Գևորգ Պետրոսյանը կոշտ արձագանքեց: «Բայց Ձեզ ո՞վ ձայն տվեց: Մի հատ Դուք Ձեր չափի մեջ մնացեք… Տո դու ով ես , որ ինձ ընդհատես»: Նիկոլայ Բաղդասրայանն արձագանքեց. «Ես ՆԻկոլայ Բաղդասարյանն եմ»,- ինչին ԲՀԿ-ականը արձագանքեց. «Գիտեմ, որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում»: Հանձնաժողովի նախագահը ընդդմիջում հայտարարեց:










