Լեհաստանում մարտի վերջից ի վեր առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել

15:21 • 25.05.20

Լեհաստանում մարտի վերջից ի վեր առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Լեհաստանի առողջապահության նախարարությանը:

«Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածության հետևանքով մահվան ոչ մի տվյալ չկա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լեհաստանում համաճարակի սկզբից կորոնավիրուսի հետևանքով մահացել է 996 մարդ: Մարտի 28-ից սկսած ամեն օր մահվան դեպքեր են գրանցվել:

Վարակման դեպքերի ընդհանուր թիվը Լեհաստանում 21 440 է:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 520 828 է, մահացել է 347 022 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: