Ուկրաինայում Զելենսկիի տունը հակառևանշիստական թռուցիկներով են «պատել» (տեսանյութ)
Ուկրաինայում «Կապիտուլյացիայի դիմադրության շարժում» հասարակական կազմակերպության անդամներն ակցիա են իրականացրել նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Կիևում գտնվող տան մոտ՝ ցանկապատն ու դարպասները թռուցիկներով պատելով, գրում է eadaily.com կայքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաքի Ազատության հրապարակից մոտ 1000 մարդ է հասել Զելենսկիի՝ Գրուշևսկի փողոցում գտնվող բնակարանի մոտ։ Ցուցարարները պարզաբանել են, որ նախագահի տան մոտ են եկել, որպեսզի նրան հիշեցնեն իրենց պահանջների մասին, որոնց թվում է նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի պաշտոնանկությունը և «ռուսամետ ուժերից վրեժխնդրության դադարեցումը»։
Նշվում է, որ ակցիայի մասնակիցները դարպասների մոտ «Զելենսկիի տարի՝ վրեժխնդրության տարի» գրությամբ պաստառ են փակցրել, որոշ մասնակիցներ ուկրաինական ազգայնական «Ազգային կորպուս» կուսակցության, Ուկրաինայի և մի շարք այլ ազգայնական կազմակերպությունների դրոշներ են ունեցել։
Նրանք իրենց պահանջներով թռուցիկները սոսնձել են ցանկապատին և դարպասին ու դրանով ավարտել ակցիան:










