ԱՀԿ-ն դադարեցրել է երկու դեղամիջոցի փորձարկումները կորոմավիրուսի դեմ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է «հիդրոքսիքլորիքինի» և «քլորիքինի» փորձարկումները՝ որպես «Քովիդ-19» կորոնավիրուսի դեմ բուժման դեղամիջոցի:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Փորձարկումն իրականացնող խումբը ժամանակավորապես դադարեցրել է «հիդրոքսիքլորիքինի» և «քլորիքինի» կիրառումը համերաշխության փորձարկումներևի շրջանակներում»,- ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը՝ հավելելով, որ «դեղամիջոցը շարունակվում է անվտանգ համարվել աուտոիմունային հիվանդություններ և մալարիա ունեցող հիվանդների համար»:










