Չի կարելի մտածել, թե Հայկ Մարությանը կամ քաղաքապետարանը Սասուն Միքայելյանին տարածք է տալիս, չկա նման բան. ավագանու անդամը՝ ԵԿՄ-ին անհատույց գույք տրամադրելու մասին

17:39 • 26.05.20

Սասուն Միքայելյանը երկրապահ է, բայց Երկրապահը Սասուն Միքայելյանը չէ, դա մեծ կառույց է, ունի շատ մեծ ավանդ: Այս մասին «Երկրապահ կամավորականների միության»-ը անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու հարցի քննարկմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Որևէ հովանավորչության կամ նման խնդիր մտածել անգամ չի կարելի, թե Հայկ Մարությանը կամ Երևանի քաղաքապետարանը Սասուն Միքայելյանին տարածք է տալիս, չկա նման բան, Սասուն Միքայելյանին որևէ մեկը ոչինչ չի տալիս»,-ասաց նա:

Ավագանու անդամի խոսքով՝ Երևան համայնքը և ԵԿՄ-ն բանակցող կողմեր են և ունեցել են շատ հաջողված բանակցություններ: Նա ընդգծեց, որ ԵԿՄ-ի կատարած դերն ահռելի է եղել, և մեծ աշխատանք է կատարել նաև Ապրիլյան պատերազմի ընթացքում: