Վրաստանը նշում է Անկախության օրը

11:02 • 26.05.20

Վրաստանը մայիսի 26-ին նշում է առաջին հանրապետության ստեղծման 102 և Անկախության վերականգնման 29-րդ տարեդարձերը, գրում է kvira.ge կայքը:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում տոնական զանգվածային միջոցառումներ տեղի չեն ունենա:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ վարչապետ Գեորգի Գախարիան տոնը կնշի Վազիանիում տեղակայված 4-րդ մեխանիզացված բրիգադի բազայում ՝ Վրաստանի պաշտպանության ուժերի հետ:

Գերբեռնվածությունից խուսափելու համար պետական գերատեսչությունները Վրաստանի Անկախության օրը նշում են տարբեր ձևաչափերի փոքրածավալ միջոցառումներով: