Սենյակում դիմակ չկրելու համար ընդդիմադիր պատգամավորին նախազգուշացնում եք, ինչի իրավունքը չունեք, իսկ բռունցքներով հարձակվելու համար՝ ոչ, երկակի ստանդարտներ են. Է. Մարուքյանը՝ Ա. Միրզոյանին (տեսանյութ)

11:56 • 26.05.20

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարրաեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին դիմակ չկրելու համար:

Արդեն հայտնել ենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ պատգամավորը դիմակ չկրի նիստերի դահլիճում, ինքը կհայտարարի նախազգուշացում, ապա անհրաժեշտության դեպքում մեկ, կամ նույնիսկ 7 օրով դուրս կհրավիրի նիստերի դահլիճից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց, որ ուզում է իր բողոքի ձայնը բարձրացնել: «Պարոն Միրզոյան, Դուք ընդդիմադիր պատգամավորին հայտարարեցիք նախազգուշացում, մինչդեռ մինչ այդ ես Ձեզ իրազեկեցի, որ Սահմանադրությամբ մենք նման հնարավորություն չունենք խորհրդարանում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի նորմերը տվյալ ձևով կիրառելու համար: Ես ուզում եմ նաև հասկանալ երկակի ստանդարտների այս փորձը ինչի՞ց է գալիս, երբ հարձկավում են բռունցքներով պատգամավորների վրա, բռնություն են գործադրում ոչ մի պատգամավորի դուրս չե՞ք հրավիրել չէ մեկ օրով, յոթ օրով, նախազգուշացում չեք հայտարարել չէ՞, որից հետո վարչապետը ելույթ է ունեցել, արդարացրել է բռնությունը, Դուք ծափահարել եք, պարոն Միրզոյան: ԱԺ նախագահը պետք է մնա անաչառ, կամ գոնե երևա անաչառ, ցույց տա, որ անաչառ է, Դուք ծափահարել եք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նշեց, որ իրենք ասում են՝ դիմակ դնելը ճիշտ է, լավ է, բայց չպետք է մի ծայրահեղության միջից ընկնել մյուս ծայրահեղության մեջ, երբ մարդը միայնակ ինչ-որ սենյակում նստած է, որ ընդհանարպես դիմակ կրելու կարիքը չկա, կրում է, հիմա այստեղ էլ ընկել ենք երկորդ ծայրահեղության մեջ, այսինքն՝ երկակի ստանդարտներ ենք արձանագրում:

Այնուհետև Մարուքյանն ասաց, որ կարևոր հայտարարություն է ուզում անել: «Պարոն, մեր սիրելի Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է հաստատվի որպես COVID 19-ի զեկույցի համազեկուցող, որով նա 47 անդամ-պետություններում պետք է տեսնի մարդու իրավուքնները ինչպե՞ս են խախտել COVID 19-ի ժամանակ` արտակարգ դրությունից ելնելով, և պարոն Վարդանյանը ձայն չի հանում, որ այստեղ երկակի ստանդարտներ են կիրառվում և, ըստ էության, ոնտահարվում է Սահմանադրությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի սխալ կիրարկմամբ: Հետևաբար Դուք ինչպե՞ս եք օբյեկտիվ զեկուցող հանդես գալու, ես կարծում եմ վտանգաված է Ձեր՝ օբյեկտիվ զեկուցող պաշտոնում հաստատվելու հարցը»,- ընդգծեց նա: