ԱՄՆ-ում դատարանը թույլատրել է «Տիտանիկ»-ից դուրս բերել աղետի վերջին ազդանշաններն ուղարկած հեռագրամեքենան (լուսանկարներ)

11:16 • 26.05.20

ԱՄՆ Վիրջինիա նահանգի դաշնային դատավորը RMS Titanic Inc. ընկերությանը թույլատրել է քսաներորդ դարի սկզբին խորտակված «Տիտանիկ» նավից ցամաք հանել «Մարկոնի» անլար հեռագրային մեքենան, որն աղետի ազդանշաններ է փոխանցել խորտակվող նավից, գրում է Associated Press-ը։

Երկուշաբթի հրապարակված հրամանով շրջանային դատավոր Ռեբեկա Բիչ Սմիթը համաձայնել է, որ հեռագրամեքենան պատմական և մշակութային նշանակություն ունի և, գտնվելով ջրի տակ, շուտով կարող է ամբողջովին քայքայվել։

Հատկանշական է, որ այս որոշումը շատերի մոտ դժգոհություն է առաջացրել, քանի որ նավը համարվում է 1500-ի հուշարձան (աղետի զոհերի թիվը) և շատերը վստահ են, որ չարժե «անհանգստացնել» այն: Նոր որոշումը հակասում է 2000 թվականի որոշմանը, որն արգելում էր «Տիտանիկ»-ից ցանկացած իրի դուրսբերումը։

Աղբյուրը մանրամասնում է, որ հենց «Մարկոնի» հեռագրական կապ ընդունող սարքից են 1912 թ-ի ապրիլին ուղարկվել խորտակվող նավի աղետի վերջին ազդանշանները. դրանք ստացել է «Կարպատիա» նավը, որը արդյունքում կարողացել է փրկել 2208 ուղևորներից մոտ 700-ին։

Նյուֆաունդլենդից հարավ գտնվող «Տիտանիկ»-ի մնացորդը 1985 թվականին փլուզվել է երկու մասի։ Այն գտնվում է մոտ երեք հազար մետր խորության վրա։

Շատ կազմակերպություններ, ներառյալ՝ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA), կտրուկ դեմ են հեռագրային մեքենայի վերականգնման ծրագրին:

In an order released Monday, US District Judge Rebecca Beach Smith agreed that the telegraph is historically and culturally important and could soon be lost within the rapidly decaying wreck site. This image shows the Titanic leaving England on April 10, 1912Smith wrote that recovering the telegraph 'will contribute to the legacy left by the indelible loss of the Titanic, those who survived, and those who gave their lives in the sinking'. The radio transmission room aboard the Titanic is picturedAn advertisement for Marconi's wireless telegraph is pictured. A similar transmitter was aboard the Titanic when it sank in 1912This image shows the bow of the RMS Titanic photographed in June 2004 by the ROV Hercules during an expedition returning to the shipwreck